Արդեն 20 տարի է Հայաստանում Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվում է Ազգային գրադարանային շաբաթը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Ազգային գրադարանի կողմից հոբելյանական 20-րդ Ազգային գրադարանային շաբաթի առթիվ ԱԺ գրադարանի երկարամյա աշխատակից, Ազգային գրադարանային շաբաթի հիմնադիր անդամ Ֆաթմա Խաչատրյանը պարգեւատրվել է պատվոգրով: